ՀԵԱԽ լրատվական ցանց
Այս պահին կայքը դիտում են՝ 1
Վերջին թարմացումը՝ 22.11.2016
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ
Ողջունում ենք քո այցը Հայաստանի Երիտասարդության Ազգային Խորհրդի պաշտոնական կայք և հույս ունենք, որ այստեղ կգտնես քեզ հետաքրքրող տեղեկատվությունը հայ երիտասարդության և մասնավորապես ՀԵԱԽ-ի մասին: Երիտասարդական կազմակերպությունների հովանոց կառույց հանդիսացող ՀԵԱԽ-ը եղել և մնում է երիտասարդների փոխշփման, ճանաչողության, համագործակցության յուրօրինակ հրապարակ, միաժամանակ ազատախոսության, բազմակարծության ամբիոն: Այն շարունակում է մնալ երիտասարդության շահերի պաշտպանն ու կարծիքների հանրայնացնողը: Այսօր էլ ՀԵԱԽ-ն իր նոր նախագահությունը` ժառանգած նախորդների փորձն ու սկզբունքները, կրում է իր բաժին պատասխանատվությունը և հայտնում երիտասարդ նոր գործընկերների հետ արդյունավետ համագործակցության պատրաստակամություն: Գուցե նրանցից մեկն ես...

ՀԵԱԽ նախագահ՝ Արամ Սուքիասյան


ՀԵԱԽ-ը Հայաստանի երիտասարդությունը ներկայացնող միակ ազգային կազմակերպությունն է:

ՀԵԱԽ-ը նշանակալի կերպով նպաստել է Հայաստանի զարգացմանը:

ՀԵԱԽ-ն ունի տեղական կառավարման մարմինների հետ համագործակցության գերազանց նախապատմություն:

ՀԵԱԽ-ի կազմում առկա է քաղաքական ներկայացուցչություն:

ՀԵԱԽ-ը մուտք ունի պետական ոլորտ, միաժամանակ ունի ազատ և անկախ ձայն:

ՀԵԱԽ-ի կազմում ընդգրկված են ուժեղ, հմուտ անդամներ, որոնք փորձի ու ներկայացուցչական լայն սեկտոր են հանդես բերում:

ՀԵԱԽ-ի անդամ կազմակերպությունները այն դիտում են որպես հովանոց կազմակերպություն:

ՀԵԱԽ-ը ճանաչված է որպես ապագա երիտասարդ առաջնորդներ կայացնող դպրոց:

ՀԵԱԽ նոր նախագահության կազմը սահուն և հավասարակշիռ սերնդափոխության արդյունք է` ժառանգած նախորդների փորձն ու սկզբունքները:
21.11.2016

ՀԵԱԽ ներկայացուցիչն ընտրվել է Եվրոպական երիտասարդական ֆորումի Ֆինանսական վերահսկողության հանձաժողովի անդամ

Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի (ՀԵԱԽ) գլխավոր քարտուղար Լիլիթ Բեգլարյանը նոյեմբերի 17-20-ը Վարնայում կայացած Եվրոպական երիտասարդական ֆորումի (YFJ) գլխավոր ասամբլեայում ընտրվել է YFJ Ֆինանսական վերահսկողության հանձնաժողովի անդամ:
Վարնայում կայացած ծրագրին մասնակցել է նաև ՀԵԱԽ ներկայացուցիչ Սոս Հակոբյանը:
30.09.2015

ՀԵԱԽ-ը միջազգային համագործակցության նոր հիմքեր դրեց Արևելյան գործընկերության երկրների համաժողովում

Սեպտեմբերի 25-29-ը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կայացավ Արևելյան գործընկերության երկրների միջազգային համաժողովը: Համաժողովին մասնակցում էին շուրջ 150 երիտասարդներ Հայաստանից, ՈՒկրաինայից, Վրաստանից, Մոլդովայից, Ադրբեջանից և Բելառուսից: Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը համաժողովում ներկայացնում էր Աննա Մկրտչյանը:
04.02.2015

Ի գիտություն

Ս/թ հունվարի 29-ից Հայաստանի Երիտասարդության Ազգային Խորհրդի գլխավոր քարտուղար Էդուարդ Եղոյանի լիազորությունները դադարեցվել են այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, իր դիմումի համաձայն:
02.11.2014

Երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդես-համաժողով

Նոյեմբերի 13-ին և 14-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Երևանում կանցկացնի «Հայացք ապագային-2014» խորագրով երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդես-համաժողով։ Ծրագրի իրականացմանն աջակցում է Երիտասարդ առաջնորդների դպրոցը։
22.09.2014

Երիտասարդական կազմակերպությունների կայունության զարգացում (ԱԵԿ)

2014 թվականի սեպտեմբերի 11-14-ը Մոլդովայի Հանրապետությունում՝ Քիշնևում տեղի ունեցավ երիտասարդական կազմակերպությունների կայունության զարգացմանն ուղղված Արևելյան Եվրոպայի և Կովկասի (ԱԵԿ) երիտասարդության հանդիպումը, որը կազմակերպվել էր Եվրոպական երիտասարդական ֆորումի կողմից: